Ռեժիմը հետևողականորեն ոչնչացնում է Հայաստանի՝ գործոն լինելու բոլոր բաղադրիչները. Շարմազանով

Ակնհայտ փաստ է, որ 1991-2018 թթ. ՀՀ-ն հանդիսացել է գործոն տարածաշրջանում, և այդ փաստի հետ հաշվի են նստել թե՛ տարածաշրջանային, թե՛ արտատարածաշրջանային խաղացողները, գրել է ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը։

«Հայաստանը գործոն էր նախ և առաջ հայկական Արցախով։ Հայաստանը մի պետություն էր, երբ կար հայկական Արցախ, որի անվտանգության երաշխավորը հենց ՀՀ-ն էր և լրիվ այլ սուբյեկտ է առանց Արցախի։

Փաշինյանը 2022-ի հոկտեմբերին, ճանաչելով Արցախն Ադրբեջանի անբաժանելի մաս, ակնհայտորեն թուլացրեց ՀՀ-ի սուբյեկտայնությունը։

Երկրորդ․ ՀՀ-ի սուբյեկտայնության բարձրացումը պայմանավորված էր նաև հայ-իրանական սահմանով և Սյունիքում ճանապարհների ամբողջական հայկական վերահսկողությամբ։ Սյունիքի ճանապարհները փաստացի արտաքին կառավարման տալով՝ Փաշինյանը զիջեց ՀՀ սուբյեկտայնությունը և նպաստում է «պանթուրանական միջանցք» ծրագրի իրականացմանը՝ անկախ այն հանգամանքից, թե ինչպես այն կանվանվի։

Երրորդ․ ՀՀ-ն լուրջ տարածաշրջանային գործոն էր նաև հայկական ատոմակայանի շնորհիվ։ Պատահական չէ, որ և՛ Ադրբեջանը, և՛ Թուրքիան տասնամյակներ շարունակ ջանք չէին խնայում այն փակելու համար։

Այսօր Փաշինյանի ռեժիմը, հավանություն տալով մոդուլային կայանների կառուցման անարդյունավետ ու խելքից դուրս թանկ ծրագրին, փաստացի գնում է հայկական ատոմակայանը փակելու ճանապարհով՝ էլ ավելի սահմանափակելով ՀՀ էներգետիկ անկախությունը։

Եվ չորրորդ․ Հայաստանի տարածաշրջանային ու միջազգային գործոն լինելուն լրջորեն նպաստում էր Հայ Եկեղեցին։ Պայքարելով Հայ Եկեղեցու և Վեհափառի դեմ՝ ռեժիմը գնում է այն թուլացնելու ու տրոհելու ճանապարհով։

Սրանք փաստեր են, որոնք ակնհայտ են դարձնում ՀՀ կառավարիչների՝ պետությունը գործոնից գործիք դարձնելու քայլերը։

Ռեժիմը ոչ թե ինքնիշխանություն է բերում, այլ ՀՀ-ն փաստացի հանձնում է արտաքին կառավարման, որտեղ լուրջ դերակատարում կարող է ունենալ նաև Թուրքիան»։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։