Ռեգիոնալ խնդիրները չպետք է տրվեն դրսի ուժերին, Կովկասը չպետք է դառնա գեոպոլիտիկ մրցակցության վայր. Իրանի նախագահ

Իրանը միշտ պաշտպանել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը,և դա մեր քաղաքականությունն է, մենք դեմ ենք տարածաշրջանում ուժի կիրառմանը, ինչպես նաև կարծում ենք, որ ոչ տարածաշրջանային ուժերի կողմից խնդիրների լուծումն էլ ավելի է սրում իրավիճակը տարածաշրջանում։ Այս մասին օգոստոսի 19-ին Երևանում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։

Նա ընդգծել է, որ Իրանը խաղաղություն և հանգստություն է ցանկանում իր հարևաններին, մասնավորապես՝ Հայաստանին և կարծում է, որ ինտեգրացիան և բարեկամությունը անվտանգության և զարգացման պահպանման լավագույն գործոններն են։ «Խաղաղությունը Իրանի համար ռազմավարական առաջնահերթություն է և մենք աջակցում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցություններին։ Իրանի դիրքորոշումն այն է, որ տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխություններ չպետք է տեղի ունենան և մենք կարծում ենք, որ այդ փոփոխությունները կարող են աշխարհաքաղաքական մրցակցություն առաջացնել», — նշել է Փեզեշքիանը։

Իրանի նախագահը Հայաստանն անվանել է Իսլամական Հանրապետության կարևոր հարևան՝ հավելելով, որ պատմությունը վկայում է երկկողմ հարաբերությունների խորը արմատների մասին։ «Իրանում հայկական համայնքի, հատկապես սահմանամերձ շրջաններում, ներկայությունը վկայում է մեր քաղաքակրթական և մշակութային ընդհանրության, ինչպես նաև սահմանի երկու կողմերում բարեկամության մասին։ Մեր ընդհանուր սահմանը միշտ եղել է ժողովուրդների միջև բարեկամության և կապի կամուրջ», — եզրափակել է Փեզեշքիանը։

 

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։