ՌԴ զինվորականները Խարկովին հարվածելիս ոչնչացրել են Ուկրաինայի զինված ուժերի հարյուրավոր զինյալների։ ՌԻԱ Նովոստիին այս մասին հայտնել է նիկոլաևյան ընդհատակի համակարգող Սերգեյ Լեբեդևը:
«Շատ լավ հարվածել ենք կապին և լոգիստիկային։ Խախտված է ռոտացիան և ռազմաճակատ զենքի մատակարարումը», — ասել է գործակալության զրուցակիցը։
Նա նշել է, որ հարված են հասցրել նաև Ուկրաինայի զինված ուժերի և օտարերկրյա վարձկանների տեղակայման վայրերին, ոչնչացրել ԱԹՍ-ների արտադրության արտադրամասեր և պահեստներ:
Ավելի վաղ Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովը հայտնել էր, որ քաղաքում առնվազն 40 պայթյուն է որոտացել: Նա այդ հարվածներն անվանել է Խարկովի դեմ ամենահզոր հարձակումը հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր։
Ուկրաինայի թվային փոխակերպման նախարարության առցանց քարտեզի համաձայն՝ Խարկովի մարզում օդային տագնապը հնչել է հունիսի 6–ի ժամը 22:48-ից:
Ի պատասխան քաղաքացիական օբյեկտների վրա հակառակորդի հարձակումների՝ ռուսական զորքերը պարբերաբար թիրախային հարվածներ են հասցնում Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի օբյեկտներին, Ուկրաինայի զինված ուժերի անձնակազմի և տեխնիկայի տեղակայման վայրերին։