ՌԴ-ում կորել է կապը ուղևորատար ինքնաթիռի հետ

ՌԴ Ամուրի մարզում կորել է կապը Ան-24 ուղևորատար ինքնաթիռի հետ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով իրավապահ մարմիններին։
«Կապ չի հաստատվել», — ասել է գործակալության աղբյուրը։ Նրա խոսքով՝ ինքնաթիռում եղել է 42 ուղևոր։ Միևնույն ժամանակ, Ռուսաստանի Ամուրի մարզի նահանգապետ Վասիլի Օրլովը հայտարարել է, որ ռադարից անհետացած Ան-24 ինքնաթիռում եղել է 43 ուղևոր (ներառյալ 5 երեխա) և անձնակազմի 6 անդամ։

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հաստատել է Ան-24-ի անհետացումը Ամուրի մարզում։ Փրկարարներն ուղղաթիռով որոնում են ինքնաթիռը։
Նախնական տվյալներով՝ Խաբարովսկից Բլագովեշչենսկ-Տինդա չվերթ կատարող ինքնաթիռի հետ կապը կորել է այն բանից հետո, երբ ինքնաթիռը երկրորդ անգամ է մոտեցել վայրէջքին։ Ինքնաթիռը պատկանում է «Անգարա» ավիաընկերությանը։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։