Անցած գիշերվա ընթացքում հակաօդային պաշտպանության համակարգերը ՌԴ 9 մարզերի վրա որսացել և ոչնչացրել են 44 ուկրաինական անօդաչու թռչող սարք։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Նոյեմբերի 20-ի գիշերը ՌԴ տարածքի օբյեկտների նկատմամբ անօդաչուների կիրառմամբ ահաբեկչական գրոհ իրականացնելու Կիևի ռեժիմի փորձի ժամանակ ՀՕՊ հերթապահ միջոցները որսացել և ոչնչացրել են ուկրաինական ինքնաթիռատիպ 44 անօդաչու։ Նովգորոդի մարզի տարածքի վրա ոչնչացվել է 20 ԱԹՍ, Կուրսկի մարզի երկնքում` 5, Օրյոլի մարզի վրա` 4, երեքական անօդաչու` Բելգորոդի, Տուլայի և Տվերի տարածքների վրա, երկուական անօդաչու` Բրյանսկի, Մոսկվայի և Սմոլենսկի մարզերի վրա»,- ասվում է հաղորդագրության մեջ։