ՌԴ նախագահի հետ մեր երկխոսությունը շատ բարձր եմ գնահատում և շատ կարևոր է․ Փաշինյան

Կան գործընկերներ, որոնք գնահատականներ ունեն, որ Ռուսաստանը Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ է վարում։ Այս մասին Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 7-րդ համաժողովից հետո, լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ցավոք, ռուսական մի շարք հեռուստաալիքներ կամ առանձին վերցրած բանախոսներ այդպիսի տրամաբանություն զարգացնում են։ Բայց ես այդպիսի տրամաբանությամբ չեմ դիտարկում մեր հարաբերությունները։ ՌԴ նախագահի հետ մեր երկխոսությունը շատ բարձր եմ գնահատում և շատ կարևոր է։ Տրանսֆորմացիան, որը տեղի է ունենում, շատ կարևոր է և շատ կառուցողական է, որովհետև մենք քննարկում ենք բաց, ազնիվ, գործընկերային մթնոլորտում։

Եվ իմ կարծիքով բազմաթիվ խնդիրների արանքում թվում է, թե կարող էին բարդություններ առաջացնել, մենք գտել ու գտնելու ենք լուծումներ, սրա համար կարևոր է անձնական փոխվստահությունը, որ մենք ունենք ՌԴ գործընկերների հետ»,-ասել է Փաշինյանը։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։