ՌԴ նախագահի մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը դատապարտել է Ադրբեջանում հուշարձանների ապամոնտաժումը: «Մշակութային գործիչների հուշարձանների ապամոնտաժումը, որտեղ էլ դա տեղի ունենա, չի կարող չառաջացնել բացասական վերաբերմունք: Անկախ նրանից, թե դրանք որ ժողովրդին են պատկանում՝ հայ, ադրբեջանցի, ռուս, թե այլ»,- РБК-ի հետ զրույցում ասել է նա։ Պաշտոնյան ափսոսանք է հայտնել, որ վերջերս մշակութային ոլորտը խիստ քաղաքականացվել է, մինչդեռ քաղաքականությունն ապրում է ներկայում, իսկ մշակութային հարաբերությունները՝ հավերժության մեջ։