Ռուսաստանի Դաշնությունը Ուկրաինայի լայնածավալ հրետակոծությունը արդարացնում է «ահաբեկչական հարձակումների և սադրանքների» ենթադրյալ սպառնալիքով։ Այս մասին հաղորդում է RBC-Ukraine-ն՝ հղում անելով Ռուսաստանի պաշտպանության նախարարության հայտարարությանը։
«Ռուսական հրամանատարությունը հայտարարել է, որ Կիևը, որոշակի եվրոպական երկրների աջակցությամբ, մի շարք սադրիչ քայլեր է ձեռնարկել՝ խափանելու համար բանակցությունները, որոնք, ենթադրաբար, նախաձեռնել էր Ռուսաստանը։ Ավելին, ռուսները ավանդաբար պնդում են, որ իրենք հարձակվում են միայն Ուկրաինայի ռազմական օբյեկտների և ռազմաարդյունաբերական համալիրի վրա, ինչը բացահայտ սուտ է»,- այս մասին հայտարարություն է տարածել Ուկրաինայի ԶՈՒ-ն։
Հիշեցնենք՝ ՌԴ ԶՈՒ-ն հայտարարություն էր տարածել նշելով, որ «Ռուսաստանի զինված ուժերը կշարունակեն հարվածներ հասցնել՝ ի պատասխան Կիևի ռեժիմի կողմից իրականացվող ցանկացած ահաբեկչական հարձակման և սադրանքի»։