ՌԴ-ն շահագրգռված է ինքնիշխան և հզոր Հայաստանի գոյությամբ. Կոպիրկին

Ռուսաստանը շահագրգռված է ինքնիշխան և հզոր Հայաստանի գոյությամբ։ Այս մասին հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

Դեսպանի խոսքով՝ հայ և ռուս ժողովուրդների բարեկամությունը ձևավորվել է դարերի ընթացքում և փոխանցվել սերնդեսերունդ։ Նա նշել է, որ այդ հարաբերությունները կերտվել են համատեղ հաղթանակների և ստեղծարար աշխատանքի շնորհիվ։

Կոպիրկինը ընդգծել է նաև, որ երկու ժողովուրդների միջև կապերը ամրապնդվել են մարդկային սերտ շփումների միջոցով, ինչը հիմք է ծառայել փոխադարձ վստահության զարգացման համար։

ՌԴ դեսպանը վերահաստատել է, որ երկկողմ հարաբերությունների ամրապնդումը շարունակում է մնալ կարևոր ուղղություն։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։