ՌԴ-ն պատրաստ է աջակցել ՀՀ-ի և Ադրբեջանի հարաբերություններին. Լավրով

Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը բոլոր ուղղություններով։ Այս մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ բանակցությունների ժամանակ։

ՌԴ ԱԳ նախարարի խոսքով՝ տարածաշրջանային անվտանգությունը զգալի տեղ է զբաղեցնում Հարավային Կովկասի ուղղությամբ Մոսկվայի գործողություններում։

«Մենք պատրաստ ենք անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները բոլոր ուղղություններով կարգավորմանն այն եռակողմ պայմանավորվածությունների զարգացման համար, որոնք ձեռք են բերվել 2020 և 2022 թվականներին երեք երկրների (խմբ․ Հայաստան, Ռուսաստան, Ադրբեջան) ղեկավարների կողմից»,- ասել է Լավրովը։

ՌԴ նախարարի խոսքով՝ Մոսկվան կարծում է, որ այդ պայմանավորվածությունները մնում են արդիական՝ հատկապես տարածաշրջանում առկա իրավիճակի լույսի ներքո։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։