ՌԴ-ն պաշտոնապես ճանաչում է ԼՂ-ն որպես Ադրբեջանի տարածք․ Զախարովան՝ Մեդինսկու հայտարարության մասին

Ռուսաստանը կոչ է անում կոնտեքստից չկտրել ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկու խոսքերը Ղարաբաղի մասին։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Պետք չէ գոյություն չունեցող թեզեր հանել կոնտեքստից և տեղերով փոխել բառերը՝ տալով դրանց բոլորովին այլ իմաստ», — նշել է դիվանագետը։

Զախարովան ընդգծել է, որ Ռուսաստանը պաշտոնապես ճանաչում է Արցախը «որպես Ադրբեջանի տարածք»։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչը բացատրել է, որ Մեդինսկին խոսել է «պատմական ասպեկտի, սոցիալ-մշակութային առանձնահատկությունների և մարդկանց ցավի» մասին։

Հիշեցնենք՝ ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին ուկրաինական կարգավորման համատեքստում բերել էր Լեռնային Ղարաբաղի օրինակը։ RT-ին տված հարցազրույցում նա նշել է՝ եթե ամբողջ ռազմաճակատի երկայնքով հակամարտությունը դադարեցվի, կնքվի ինչ-որ տեսակի զինադադար, այս տարածաշրջանը կվերածվի հսկայական Ղարաբաղի։

Ի պատասխան սրա՝ Ադրբեջանի ԱԳՆ–ն հայտարարել էր․

«Մենք խորհուրդ ենք տալիս պարոն Մեդինսկուն զերծ մնալ միջպետական հարաբերություններին վնաս հասցնելուց՝ նման սխալ հայտարարություններ անելով իր լիազորությունների շրջանակից դուրս հարցերի վերաբերյալ»:

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։