ՌԴ-ն նոր առաջարկ ունի ՀՀ մարզերի համար

«Ռուսաստանում հայաստանյան մարզերի մասին քիչ տեղեկություն կա, և Ռուսաստանը պատրաստ է հարթակներ տրամադրել ՀՀ մարզերի ներդրումային հնարավորությունները ներկայացնելու համար»,- այս մասին Երևանում կայացած Ռուս–հայկական տասներորդ միջտարածաշրջանային համաժողովի շրջանակներում Հայկական գործարար խորհրդի նիստի ժամանակ հայտարարեց ՌԴ Առևտրաարդյունաբերական պալատի փոխնախագահ Վլադիմիր Պադալկոն։

«Շնորհանդեսներ կազմակերպելու բոլոր հնարավորությունները կան։ Դիմում եմ հայկական կողմին։ Եկե՛ք, ամեն ինչ կանենք, որպեսզի Ռուսաստանի Դաշնությունում ձեր մասին ավելին իմանան», – նշել է Պադալկոն։

Հիշեցնենք՝ Ռուս-հայկական միջտարածաշրջանային 10-րդ համաժողովը տեղի է ունենում Երևանում։ Համաժողովին մասնակցում է նաև ՌԴ Դաշնային ժողովի դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։