ՌԴ-ն ՀՀ-ին ուղղված նամակ է պատրաստում ԵՄ-ին մերձենալու նորմերի և ԵԱՏՄ-ի կանոնների հակասության մասին. Օվերչուկ

Ռուսաստանը Հայաստանին ուղղված նամակ է պատրաստում այն մասին, որ Երևանի՝ Եվրամիությանը մերձենալու նորմերը հակասում են Եվրասիական տնտեսական միության կանոններին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ պատասխանելով ՏԱՍՍ գործակալության հարցին։

«Ռուսաստանը Հայաստանին ուղղված նամակ է պատրաստում Եվրամիությանը մերձենալու նրա նոր նորմերի և Եվրասիական տնտեսական միության կանոնների հակասության մասին»,- ասել է ՌԴ փոխվարչապետը։

Հայաստանի խորհրդարանը 2025 թվականի մարտի 26-ին ընդունել է Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրենքը, որը ներկայացվել էր քաղաքացիական «Եվրաքվե» նախաձեռնության կողմից։ Դրանից հետո ՌԴ մի խումբ պաշտոնյաներ հայտարարել են, որ Եվրամիությանն ու Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունն անհամատեղելի են, և Հայաստանը ինչ-որ պահի պետք է ընտրություն կատարի երկու կառույցների միջև։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մայիսի 21-ին Երևանում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանը Եվրամիությանն անդամակցելու հայտ չի ներկայացրել։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։