ՌԴ կառավարությունը որոշել է Հայաստանի հետ նավիգացիոն կնիքների կիրառման փորձ անցկացնել։ Այս մասին հայտնել են Ռուսաստանի կառավարության մամուլի ծառայությունից։
Մինչև հոկտեմբերի 31-ը որոշվել է փորձարարական նախագիծ իրականացնել՝ Եվրասիական տնտեսական միության ապրանքների (բացառությամբ որոշ տեսակների) նկատմամբ նավիգացիոն կնիքների կիրառմամբ։ Դա վերաբերում է Հայաստանի տարածքից Ռուսաստանի Դաշնություն ավտոմոբիլային տրանսպորտով և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումներին, որոնք անցնում են Միության անդամ չհանդիսացող պետությունների տարածքով։
Որոշումը չի տարածվում ալկոհոլային խմիչքների, ծխախոտային արտադրանքի, հագուստի, կոշկեղենի, էլեկտրոնիկայի և մորթուց պատրաստված արտադրանքի վրա։
Որոշումն ուժի մեջ է մտել օգոստոսի 22-ին։