Գիշերվա ընթացքում ռուսական կողմը հարվածել է Զապորոժյեի քրեակատարողական հիմնարկին, 17 մարդ զոհվել է, ևս 42-ը՝ վիրավորել: Այս մասին հայտնել են ուկրաինական լրատվամիջոցները։
«Սա ռուսների կողմից կատարված ևս մեկ ռազմական հանցագործություն է»,- ասել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը։
Ուկրաինայի արտակարգ իրավիճակների ծառայության տվյալներով՝ ռուսական զինված ուժերը ԱԹՍ-ներով հարվածել են նաև Դնեպրոպետրովսկի շրջանի բնակավայրերին, ինչի հետևանքով 3 մարդ է զոհվել։ Կամենսկոե քաղաքի վրա հրթիռային հարվածի հետևանքով վնասվել է եռահարկ շենք, ինչպես նաև ծննդատուն և քաղաքային հիվանդանոցի բաժանմունք։ Երկու մարդ զոհվել է, ևս հինգը՝ վիրավորվել։