ՌԴ-ն hարվածել է կոմպրեսորային կայանին, որով Ադրբեջանից գազը մատակարարվել է Ուկրաինա

Օգոստոսի 6-ի գիշերը ՌԴ-ն հարձակվել է գազափոխադրման համակարգի մաս կազմող օբյեկտի վրա, որն ապահովում է Ուկրաինա բնական գազի մատակարարման դիվերսիֆիկացված երթուղի։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի Էներգետիկայի նախարարության մամուլի ծառայությունը, հաղորդում է Censor.NET-ը։

Այսպիսով, հարձակման է ենթարկվել Ուկրաինայի գազափոխադրման համակարգի օպերատորի կոմպրեսորային կայանը Օդեսայի մարզում՝ ուկրաինա-ռումինական սահմանի մոտ։

«Այս կոմպրեսորային կայանը օգտագործվել է որպես այն երթուղու մաս, որը Տրանսբալկանյան գազատարի միջոցով Հունաստանի հեղուկացված բնական գազի տերմինալները կապում է ուկրաինական գազի պահեստավորման օբյեկտների հետ, և որի միջոցով արդեն մատակարարվել են ԱՄՆ-ից հեղուկացված բնական գազ և ադրբեջանական գազի փորձնական ծավալներ։

Հենց այս գիշեր այդ մատակարարումները ապահովող սարքավորումները հարձակման են ենթարկվել տասնյակ հարձակողական անօդաչու թռչող սարքերով։ Սա ռուսական հարված է քաղաքացիական ենթակառուցվածքների, մասնավորապես՝ էներգետիկայի և միևնույն ժամանակ՝ Ադրբեջանի, ԱՄՆ-ի և Եվրոպայում գործընկերների հետ հարաբերությունների, ինչպես նաև ուկրաինացիների և բոլոր եվրոպացիների բնականոն կյանքի դեմ», — ասվում է հայտարարության մեջ։

Այս պահին հարվածի վայրում աշխատում են փորձագետներ՝ հարձակման հետևանքները պարզելու համար։ Էներգետիկայի նախարար Սվետլանա Գրինչուկը հարվածը որակել է ազդանշան «ամբողջ Եվրոպայի համար, որը պլանավորում է ամբողջությամբ հրաժարվել ռուսական բնական գազից 2027 թվականին»։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։