«ՌԴ-ն ցանկանում է ԵԱՏՄ-ի ընդլայնում՝ ի հաշիվ մեծ թվով միգրանտներ ուղարկող երկրների»․ Օվերչուկ

Ռուսաստանը նպատակահարմար է համարում Եվրասիական տնտեսական միության ընդլայնումը՝ ի հաշիվ այն պետությունների, որոնք ամենամեծ թվով աշխատանքային միգրանտներն են ուղարկում, «Российской газета»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«ԵԱՏՄ անդամ-պետությունների քաղաքացիների նկատմամբ ոչ խտրական վերաբերմունքն ավելի լավ պայմաններ է ստեղծում այդ մարդկանց՝ մեր հասարակության մեջ ինտեգրման համար․․․ Սա մեծապես բացատրում է, թե ինչու մենք կցանկանայինք ընդլայնել ԵԱՏՄ-ն՝ ի հաշիվ այն երկրների, որոնք մեզ մոտ են ուղարկում ամենամեծ թվով աշխատանքային միգրանտներին»,- բացատրել է Օվերչուկը։

Նա հիշեցրել է, որ «ԵԱՏՄ օրենսդրությունը թույլ է տալիս թեթևացնել երկրների միջև աշխատուժի տեղաշարժի հետ կապված լարվածությունը․ այն թույլ է տալիս իրենց երկրներից դուրս աշխատող Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի քաղաքացիներին օգտվել նույն իրավունքներից, ինչ տեղացիները»,- ասել է Օվերչուկը։

Բացի այդ, «նրանց անձնական եկամուտներից գանձվում են նույն հարկերը», պարզաբանել է ՌԴ փոխվարչապետը։

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։