Խարկովի վրա գիշերային հարվածի հետևանքով զոհվել է երկու մարդ, վիրավորվել՝ 54-ը: Տեղական իշխանությունները հայտնել են, որ տուժածների թվում կա հինգ երեխա:
Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովը հայտնել է, որ 17 «Շահեդ» անօդաչու թռչող սարքերի միջոցով հզոր հարվածները հրդեհներ են առաջացրել հինգհարկանի բնակելի շենքի 15 բնակարաններում։
«Ուղիղ հարվածներ բազմահարկ շենքերին, մասնավոր տներին, խաղահրապարակներին, բիզնեսներին և հասարակական տրանսպորտին։ Այրվող բնակարաններ, ավերված տանիքներ, այրված մեքենաներ, կոտրված պատուհաններ», — գրել է Տերեխովը Telegram-ում։
Խարկովի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը Telegram-ում նույնպես հայտնել է, որ հարձակումների հետևանքով վնասվել է քաղաքային տրոլեյբուսային կայարանը։