ՌԴ-ն ակտիվ երկխոսություն է վարում Ադրբեջանի եւ Հայաստանի հետ. Զախարովա

Մեր երկիրն ակտիվորեն երկխոսություն է վարում իր անդրկովկասյան գործընկերների հետ՝ տարածաշրջանում անվտանգության ամրապնդման նպատակով։ Մենք սերտ համագործակցություն ենք պահպանում Ադրբեջանի, Հայաստանի, Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հետ ահաբեկչության դեմ պայքարի հարցում։ Այս մասին այսօր՝ մայիսի 27-ին, ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ստեղծվել եւ ձեւավորվել է համապատասխան իրավապայմանագրային դաշտ, եւ մեր երկրների իրավապահ մարմինների եւ հատուկ ծառայությունների միջեւ համագործակցության ուղիներն արդյունավետ են գործում։ Հետեւաբար, մենք մեծացնում ենք այդ աշխատանքը հակաահաբեկչական ուղղությամբ թե՛ փոխադարձ շահերից ելնելով եւ թե՛ հաշվի առնելով դրա համար ջանքերն ու հնարավորությունները համատեղելու անհրաժեշտությունը», — նշել է Զախարովան։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։