ՌԴ -ն Աֆրիկայից իր վшրձկшններին տեղափոխում է Կnւրսկի պшշտպшնության համար. Le Monde

Աֆրիկյան Բուրկինա Ֆասոյում գտնվող ռուս զինվորականները կուղարկվեն Կուրսկի մարզ՝ Ուկրաինայի զինված ուժերի հարձակումը զսպելու համար: Այս մասին հայտնում է Le Monde-ը։

Նշվում է, որ մայիսին երկրի մայրաքաղաք Ուագադուգու ժամանած մոտ 100 հոգանոց բրիգադի մարտիկներն ապահովել են մի շարք առանցքային դեմքերի, այդ թվում, հավանաբար, խունտայի ղեկավար, կապիտան Իբրահիմ Տրաորեի պաշտպանությունը: Այժմ նրանք հեռանում են Բուրկինա Ֆասոյից։«Նրանց մեկնելու պաշտոնական պատճառը, ժամանումից ընդամենը երեք ամիս անց, ռուսական պաշտպանական ջանքերին մասնակցությունն է ուկրաինական բանակի հարձակման դեմ, որը սկսվել է օգոստոսի 6 — ին Կուրսկի շրջանում», — ասվում է հրապարակման մեջ:

Նշվում է որ այդ բրիգադները հերքում են ՌԴ Պաշտպանության նախարարության հետ կապը։ Պարբերականի տվյալներով, սակայն, վկայություններ կան ռուսական պաշտպանական գերատեսչության որոշ ղեկավարների հետ շփումների մասին։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։