Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանն ավելի քան 50,000 զինծառայող է կենտրոնացրել Սումիի մարզի հետ սահմանի մոտ։ Նրա խոսքով՝ Մոսկվան պատրաստվում է լայնածավալ հարձակման Ուկրաինայի հյուսիս-արևելքում, սակայն Կիևն արդեն միջոցներ է ձեռնարկում դա կանխելու համար։
«Ինչ վերաբերում է Սումիի ուղղությանը, նրանց ամենամեծ, ամենահզոր զորքերը այսօր գտնվում են Կուրսկի ուղղությամբ՝ մեր զորքերը Կուրսկի մարզից դուրս մղելու և Սումիի մարզի դեմ հարձակողական գործողություններ նախապատրաստելու համար: »,- ասել է Զելենսկին մամուլի ասուլիսում։
Սումին գտնվում է Կուրսկի վարչական սահմանից 30 կիլոմետր հեռավորության վրա և վերջին շաբաթներին պարբերաբար ենթարկվում է հրետակոծությունների և անօդաչու սարքերի հարձակումների։ Ուկրաինայի իշխանություններն իրենց հերթին զգուշացնում են ռազմաճակատի այս հատվածում էսկալացիայի մեծ հավանականության մասին և ուժեղացնում են պաշտպանական գծերը տարածաշրջանում։