Search
Close this search box.

ՌԴ Կենտրոնական դաշնային օկրուգը ԱԹU-ների զանգվածային հшրձшկման է ենթարկվել

Սեպտեմբերի լույս 1-ի գիշերը Ռուսաստանի Կենտրոնական դաշնային օկրուգի շրջանները ենթարկվել են անօդաչուների զանգվածային հարձակման։ Ավելի քան 50 անօդաչու է խոցվել ութ շրջաններում, հայտնում է Коммерсантъ-ը։

Տուժածների մասին տեղեկություններ չկան: Բելգորոդում վնասվել են մի քանի բազմաբնակարան շենքերի ապակիները։

ՀՕՊ համակարգերը շարունակում են հետ մղել հարձակումները Մոսկվայի շրջանի վրա։ Մեկ անօդաչու խոցվել է Մոսկվայի նավթավերամշակման գործարանի (ՄՆՎԳ) տարածքում, երեքը՝ Մոսկվայի մարզի Ռամենսկոյե քաղաքային շրջանում մայրաքաղաքին մոտենալիս, հայտարարել է ՌԴ մայրաքաղաքի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։ Ընդհանուր առմամբ ոչնչացվել է ինը անօդաչու, որոնք փորձել են հարձակվել Մոսկվայի վրա:

«Ավերածություններ և տուժածներ չկան, Մոսկվայի նավթավերամշակման գործարանի աշխատանքի համար սպառնալիք չկա»,- ասել է Սոբյանինը իր Telegram ալիքում։

ՄՆՎԳ-ն նավթի վերամշակման ծավալներով Ռուսաստանի ամենամեծ գործարաններից է, որը գտնվում է Մոսկվայի հարավարևելքում գտնվող Կապոտնյայում: Պատկանում է «Գազպրոմնեֆտ»-ին: Արտադրում է բարձր օկտանային բենզին, դիզելային և ավիացիոն վառելիք։

Մոսկվայի քաղաքապետն ավելի վաղ հայտնել էր մայրաքաղաքի ուղղությամբ թռչող հինգ անօդաչուների ոչնչացման մասին՝ Լենինսկի, Օդինցովո, Պոդոլսկ և Ստուպինո քաղաքային շրջաններում: Տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան: Մոսկվայի մարզի Կաշիրի էլեկտրակայանը ենթարկվել է երեք անօդաչուի հարձակման։