Ուկրաինական պատերազմի սկզբից ի վեր ՌԴ-ի հարաբերությունները Հայաստանի և Ադրբեջանի հետ վատթարացել են: Երկու երկրներն էլ, որոնք մի ժամանակ մոտ էին Մոսկվային, շրջվել են դեպի Արևմուտք՝ Կրեմլի կողմից Արցախյան հակամարտության կարգավորման հարցում թույլ տրված սխալների պատճառով։ Այս մասին գրել է ամերիկյան Town Hall պարբերականը:
Նշվում է, որ Բաքվի հետ հարաբերությունները սրվել են, երբ 2024 թվականի դեկտեմբերին Ռուսաստանի հակաօդային պաշտպանությունը խոցել է ադրբեջանական ինքնաթիռը Գրոզնիի երկնքում։ Լարվածությունն ավելի է խորացել 2025 թվականի հունիսին, երբ Եկատերինբուրգում ոստիկանության կողմից իրականացված ռեյդի արդյունքում՝ ձերբակալվել են 50 էթնիկ ադրբեջանցիներ, որոնցից երկուսը մահացել են։ Սա հանգեցրել է պատասխան գործողությունների:
Միևնույն ժամանակ, կայքն ընդգծել է, որ Կրեմլը Կովկասը դեռևս համարում է իր ազդեցության գոտի։ Սա կարող է հանգեցնել բախման Թուրքիայի՝ տարածաշրջանային տերության, և ավելի փոքր չափով՝ Եվրոպայի հետ։ ԱՄՆ-ն մեծ մասամբ դուրս է մնացել: Հոդվածում նշվում է նաև, որ Ռուսաստանի բացառումը «Զանգեզուրի միջանցքի» շուրջ բանակցություններից, ավելի է հիասթափեցրել Կրեմլին: