ՌԴ–ից Վրաստան անցած տասնյակ բեռնատարների վարորդների փետրվարի 12-ից թույլ չեն տալիս ուղևորվել Հայաստան

«Ազատությանն» են դիմել Լարսի անցակետով ռուս — վրացական սահմանը հատած հայկական բեռնատարներ վարորդները՝ պնդելով, որ փետրվարի 12-ից վրացական կողմում իրենց թույլ չեն տալիս ուղևորվել Հայաստան:

Շինանյութ տեղափոխողների խոսքով՝ վրացական կողմը ոչ մի հիմնավոր բացատրություն չի տալիս, ու իրենք անելանելի վիճակում են հայտնվել:

«Ասում են՝ «կանգնեք, մինչև հրաման կտան հայկական բեռները թողնել, կթողենք»,- փոխանցեցին վարորդները, որոնք սահմանին լրացուցիչ խնդիրներից խուսափելու համար առայժմ գերադասում են անանուն մնալ:

«Մոտ 100 ֆուռի մասին ա խոսքը, 20-ից ավելին ստեղ ենք՝ Ռուսաստանի ու Վրաստանի սահմանի ռենտգենի հրապարակում, մի մասն էլ Գեզիի ստայանկա են ուղարկել», — պատմեցին տասն օր ռուս — վրացական սահմանային անցակետում գիշերներ լուսացնող վարորդները:

Հայ բեռնափոխադրողները պարբերաբար են բախվում այս խնդրին: Անցած տարի ալկոհոլ տեղափոխողներն էին շաբաթներ, երբեմն ամիսներ անցկացնում Լարսի և Գեզիի անցակետերում, երբ բեռները ենթարկվում էին մանրակրկիտ լաբորատոր ստուգումների:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։