ՌԴ-ի և Ուկրաինայի միջև իրականացվել է զոհվածների մարմինների փոխանակման վերջին փուլը

Ռուսաստանն Ուկրաինային է հանձնել ևս 1245 զոհված զինծառայողի մարմին։ Այս մասին հայտնել է ռազմագերիների հարցերով Ուկրաինայի համակարգող շտաբը։

Սա փոխանցման վերջին փուլն էր. ընդհանուր առմամբ Ուկրաինային հանձնվել է 6057 զինծառայողի մարմին։

Ռուսաստանն Ուկրաինայից ստացել է 78 զոհված ռուս զինծառայողի մարմին։

Հիշեցնենք՝ զոհված զինծառայողների մարմինների փոխանցումը հունիսի 2-ին տեղի ունեցած բանակցությունների ընթացքում ուկրաինական և ռուսական պատվիրակությունների միջև ձեռք բերված պայմանավորվածություններից մեկն էր։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։