Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները հիմնված են ինքնիշխան հավասարության սկզբունքների վրա։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան:
«Մենք Երևանի և Մոսկվայի միջև հարաբերություններին դիտարկում ենք ինքնիշխան հավասարության դիրքերից», — ասել է նա։
Զախարովայի խոսքով՝ հայկական լրատվամիջոցներում հնչում են հայտարարություններ այն մասին, որ Ռուսաստանը ՀՀ-ն դիտարկում է որպես «գրեթե գործարքի առարկա»։ Դիվանագետը հերքել է դա՝ նշելով, որ ռուս պաշտոնյաները երբեք նման հայտարարություններ չեն արել։