ՌԴ-ի ԱԹՍ-ները հարվածել են Չեռնոբիլի ատոմակայանին. Զելենսկի

Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ռուսական ԱԹՍ-ները հարվածել են Չեռնոբիլի ատոմակայանին:

«Ռուսական հարվածային դրոնն այս գիշեր հարվածել է այն ատոմակայանին, որն աշխարհը պաշտպանում է Չեռնոբիլի ատոմակայանի ավերված 4-րդ էներգաբլոկի ճառագայթումից»,- ասել է Զելենսկին։

Նշենք, որ Ուկրաինան թաքստոցը կառուցել էր Ամերիկայի և այլ երկրների հետ միասին:

«Աշխարհում միակ պետությունը, որը կարող է հարձակվել նման օբյեկտների վրա, գրավել ատոմակայանների տարածքը և ռազմական գործողություններ վարել՝ ընդհանրապես հաշվի չառնելով հետևանքների հետ, այսօրվա Ռուսաստանն է։ Եվ դա ահաբեկչական սպառնալիք է ամբողջ աշխարհի համար»,- նշել է Զելենսկին։