ՌԴ ՀՕՊ համակարգերը մեկ օրում ուկրաինական 312 ԱԹՍ են խոցել։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
«ՀՕՊ համակարգերը խոցել են ԱՄՆ արտադրության HIMARS համազարկային կրակի համակարգի 7 ռեակտիվ արկ և 312 ինքնաթիռատիպ անօդաչու», — ասված է հաղորդագրությունում։
Ռազմական հատուկ գործողության մեկնարկից ի վեր ոչնչացվել է 665 ինքնաթիռ, 283 ուղղաթիռ, 76 497 ԱԹՍ, 625 զենիթահրթիռային համալիր, 24 539 տանկ և այլ մարտական զրահապատ մեքենաներ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի 1 585 մարտական մեքենա 28 387 դաշտային հրանոթ և ականանետ, 39 500 միավոր հատուկ ռազմական ավտոմոբիլային տեխնիկա: