ՌԴ-ՀՀ հարաբերություններն ավելի հասուն են դարձել, բայց տանգոյի համար 2 հոգի է պետք․ ՌԴ դեսպան

Ռուսաստան-Հայաստան հարաբերություններն ավելի հասուն են դառնում, բայց դա չի նշանակում, որ որևէ տարաձայնություն չկա։ Այս մասին «Աբովյան Time» հաղորդաշարի եթերում ասել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

«Մենք փոխվում ենք, մեզ շրջապատող աշխարհը փոխվում է։ Հարաբերությունները ինչ-որ նոր հատկանիշներ են ձեռք բերում։ Չեմ վախենա ասել, որ դրանք ավելի հասուն են դառնում։ Դա չի նշանակում, որ բոլոր խնդիրները լուծվում են, որ չկան տարաձայնություններ, ինչ-որ թյուրիմացություններ։ Դա վերաբերում է երկրների կենսական շատ կարևոր շահերին, տնտեսական, սոցիալական շահերին։ Դրա համար էլ քննարկումներ են ընթանում։ Դա նորմալ է: Գլխավորն այն է, որ պետք է շարժում լինի երկու կողմից: Հիմա սիրում են տանգոյի փոխաբերությունը: Տանգոյի համար երկուսն են անհրաժեշտ այս պարագայում: Դա հենց դրա մասին է»,- ասել է դիվանագետը։

Մինչդեռ, Կոպիրկինի խոսքով, Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները չեն հանգում միայն տնտեսությանը, որքան էլ դա կարևոր լինի։ Ռուս-հայկական հարաբերությունները ոչ միայն և ոչ այնքան միջպետական հարաբերություններ են, որքան ժողովուրդների միջև հարաբերություններ։ Եվ այս համատեքստում շատ կարևոր է հարաբերություններում մարդասիրական օրակարգը։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։