Փետրվարի 6-ին Ադրբեջանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Միխայիլ Եվդոկիմովը կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Դեսպանին կտրուկ բողոք և նոտա է ուղարկվել Պետդումայի ԱՊՀ հարցերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ հարաբերությունների հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ, իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության անդամ Կոնստանտին Զատուլինի փետրվարի 5-ին արված հայտարարության վերաբերյալ։ Զատուլինի հայտարարությունը վերաբերում էր Ադրբեջանի կողմից հայ գերիների նկատմամբ կայացված դատավճիռներին։
Զատուլինը հայտարարել էր, թե Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ երեկ հրապարակված ծանր՝ ընդհուպ ցմահ դատավճիռները ոչ թե արդարադատություն էին, այլ՝ հաշվեհարդար։




