«ՌԴ առաջարկը մերժելուց հետո՝ մինչև նոյեմբերի 9-ը, Փաշինյանը բոլոր որոշումները կայացրել է միայնակ»․ Էդգար Ղազարյան

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը ֆեյսուքյան էջում գրել է․ «2020 թվականի հոկտեմբերի 19-ին Ռուսաստանի Դաշնության նախագահն առաջարկ է ներկայացրել Նիկոլ Փաշինյանին` դադարեցնելու ռազմական գործողությունները, որը մերժվել է վերջինիս կողմից։ Այդ ժամանակ Շուշին դեռ հայկական էր, ադրբեջանցիներն ունեին ոչ մեծ առաջխաղացում։ 2020 թվականի հոկտեմբերի 19-ին պատերազմի ժամանակ հրավիրվել է Անվտանգության խորհրդի վերջին նիստը, որից հետո մինչև նոյեմբերի 9-ը Նիկոլ Փաշինյանը փաստացի բոլոր որոշումները կայացրել է միայնակ։
հ.Գ. Վեց տարի առաջ այս օրերին հարյուրավոր մարդիկ էին զոհվում։ Իրենց թվում էր, որ զոհվում են հայրենիքը պաշտպանելու համար։ Նրանք չգիտեին, որ հայրենիքն ու պետությունը դավաճանված են»։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։