ՌԴ ԱԳՆ․ Հայաստանի մերձեցումը ԵՄ-ի հետ կազդի Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների վրա

Հայաստանի՝ Եվրոպական միության հետ արագացված մերձեցումը բացասական հետևանքներ կունենա թե՛ Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների, թե՛ ողջ հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացման վրա։ Այդ մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ եվրոպական խնդիրների դեպարտամենտի տնօրեն Վլադիսլավ Մասլեննիկովը։

Մեկնաբանելով Երևանի՝ Եվրամիությանն անդամակցելու մտադրությունը՝ նա նշել է, որ հաշվի առնելով ԵՄ-ի արագ վերափոխումը ագրեսիվ ռազմաքաղաքական բլոկի և Ռուսաստանի հետ առճակատմանն ուղղված նրա ռազմավարական կուրսը՝ «Հայաստանի հետաքրքրությունը այս կազմակերպությանն անդամակցելու նկատմամբ չի կարող չառաջացնել մտահոգություն»։

«Հույս ունենք, որ Հայաստանը՝ որպես Եվրասիական տնտեսական միության անդամ պետություն, գիտակցում է Բրյուսելի հետ արագացված մերձեցման հնարավոր բացասական հետևանքները՝ ինչպես մեր դաշնակցային հարաբերությունների, այնպես էլ հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացման համար»,- ընդգծել է Մասլեննիկովը։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։