Բանգլադեշում երկրի ռազմաօդային ուժերի F-7 BGI ուսումնական ինքնաթիռը վթարի է ենթարկվել քոլեջի տարածքում, զոհվել է 19 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 50-ը, այդ թվում՝ երեխաներ, հաղորդում են Reuters-ը և Associated Press-ը։
Ինքնաթիռը կործանվել է Բանգլադեշի մայրաքաղաք Դաքքայից հյուսիս։ Զինվորականները և հրշեջ ծառայության պաշտոնյան հայտնել են, որ ինքնաթիռը կործանվել է Մայլսթոուն քոլեջի տարածքում, որտեղ ուսանողները քննություններ էին հանձնում։
Զինվորականները հայտնել են, որ ինքնաթիռը թռիչք է կատարել տեղական ժամանակով ժամը 13:06-ին և կարճ ժամանակ անց վթարի է ենթարկվել, ապա անմիջապես հրդեհվել։ Ինքնաթիռի վթարի պատճառը դեռևս հայտնի չէ։