Ռազմական ինքնաթիռ է կործանվել

Վենեսուելայի Բոլիվարյան ազգային զինված ուժերը (FANB) փրկել են Ամազոնաս նահանգի ջունգլիներում ռազմական ինքնաթիռի կործանումից հետո ողջ մնացած երեք մարդու, հաղորդում է VTV պետական հեռուստաալիքը։

«FANB-ին հրաշքով հաջողվել է փրկել ինքնաթիռում գտնվող երեք մարդու», — ասվում է հաղորդագրության մեջ։

AMB4292 գրանցման համարով Caravan ինքնաթիռը անհետացել է ռադարներից Պուերտո Այակուչո քաղաքից թռիչքից կարճ ժամանակ անց։ Նահանգապետ Միգել Ռոդրիգեսը հայտարարել է, որ ինքնաթիռում, որը պատկանում էր Բոլիվարյան Հանրապետության ռազմաօդային ուժերի 9-րդ տրանսպորտային ավիացիոն խմբին, եղել է առնվազն 10 մարդ, այդ թվում՝ բժշկական անձնակազմ, անձնակազմի անդամներ և բնիկ յանոմամի ժողովրդի ներկայացուցիչներ (նրանք տուն էին վերադառնում բժշկական զննում անցնելուց հետո)։

Նախնական տեղեկությունների համաձայն՝ վթարի պատճառը կարող էր լինել տեխնիկական անսարքությունը։

Վթարի վայրում շարունակվում է փրկարարական գործողությունը։ Հեռուստաալիքը ցուցադրել է զոհերից մեկի տարհանման կադրեր, որին ուղղաթիռով տեղափոխել են պատգարակով։ Մյուս ուղևորների ճակատագիրը դեռևս պարզվում է։

NEWS.a

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։