Քվեարկության մասնակիցների թիվը՝ ժամը 11։00-ի դրությամբ

ՀՀ ԿԸՀ-ն հայտնում է․ «Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքում համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններ են։ Առավոտյան 11։00-ի դրությամբ, քվեարկությանը մասնակցել է ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 7․56%-ը կամ 5283 ընտրող։

Վաղարշապատ համայնքում ընտրական իրավունք ունի 69866 քաղաքացի»։

Մասնակցության թվի վերաբերյալ գրառում է կատարել նաև «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Գոհար Մելոյանը՝ համեմատելով, որ «2021 թվականին, ժամը 11-ի դրությամբ, Վաղարշապատ և Խոյ համայնքների ընտրություններին 2041 ընտրող էր մասնակցել (այժմ՝ այս համայնքները միավորված են)»։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։