«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանն ուղերձ է հղել։
«Հիմա պարզ է` Փաշինյանի պատճառով Ռուսաստանի հետ սանձազերծված տնտեսական պատերազմ հուլիսին, թե փոփոխություններ, որոնք մենք կբերենք Հայաստանին հունիսին:
Անկեղծ, բարկացած եմ փոքրիկ խմբակի ղեկավարի պահվածքից։ Խայտառակ եղավ Մոսկվայում։ Բայց ինչն ավելի վատ է՝ հետևողական քայլերով դարձրեց մեր երկիրը աշխարհաքաղաքական բախման հրապարակ։
Բայց, այսօրվա վարչապետին մեր հայրենակիցների ճակատագիրը, գրպանի ու սառնարանի պարունակությունը չի հետաքրքրում։ Կարևորը` ինքը սուտ պատերազմներով վախեցնելով` կարողանա մնալ իշխանության` հանուն սեփական բարեկեցության։ Իհարկե՝ չի մնալու։ Հեռացնելու ենք փոքրիկ խմբակին ու բարեկամություն անենք տարածաշրջանի բոլոր երկրների հետ, ուժային բոլոր կենտրոնների հետ։
Մենք տեսանք, թե ինչ պատահեց Վրաստանի և Ուկրաինայի հետ։
Մեզ նոր պատերազմներ պետք չեն։
Քվեարկելով Նիկոլի օգտին՝ դուք կստանաք աղքատություն և թշնամանք ռուսների հետ, բևեռացում և տնտեսության փլուզում։ Վստահե ՛ ք մեզ և կունենանք իրական փոփոխություն՝ ուժեղ տնտեսություն, միասնություն և երկարատև խաղաղություն։
Ժամանակն է ուժեղ Հայաստանի»,- ասվում է ուղերձում։





