«Քրիստոսը երբեք մենակ չէ. Մենք Քրիստոսին ոչ թե մենակ ենք թողել, այլ՝ Ես մեղքի պատճառով հեռացել եմ Աստծուց։ Կարծում եմ սա է ճիշտ մոտեցումը». Շպռոտ

Երգչուհի Շպռոտը` Անի Թովմասյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Նարեկացի կարդալուց հետո, մի տեսակ այս արտահայսությունը շատ բողոքական է հնչում։
Մենք ասում ենք ներիր Քրիստոս, որ մեղքերիս պատճառով հեռացել եմ Քեզնից։ Ոչ թե՝ մենակ եմ Քեզ թողել Հիսուս։
Քրիստոս երբեք մենակ չէ։ նիկոլի ասածը կարող է Պարզամիտ մարդու մոտ խղճահարություն առաջացնի։ Օրինակ՝ խեղճ Հիսուս արտահայտությունը։
Բայց Հիսուս Քրիստոս երբեք խեղճ չի եղել և չի լինի։
Քրիստոս Թագավոր է, Քրիստոս Աստծո Որդին է, Քրիստոս Աստված է, ով ջախջախեց սատանայի գլուխը:
Մենք Քրիստոսին ոչ թե մենակ ենք թողել, այլ՝ Ես մեղքի պատճառով հեռացել եմ Աստծուց։ Կարծում եմ սա է ճիշտ մոտեցումը…
Ախր պիտի կամ նախկին աղանդավոր լինես, որ էս տրյուկները տեսնես, կամ մեր Սրբերին կարդաս, որ Առաքելական Ուսմունքի ճիշտ մոտեցումը զգաս»:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։