Քրիստոսի ուղենշած ճանապարհից խոտորվելն աշխարհը դարձնում է անարդարության, թշվառության ու դժբախտությունների թատերաբեմ. Վեհափառ

Քրիստոսի ուղենշած ճանապարհից խոտորվելն աշխարհը դարձնում է անարդարության, թշվառության ու դժբախտությունների թատերաբեմ, ընկղմում մոլորությունների խավարի մեջ, հանգեցնում անձնական ու հասարակական խեղման, արժեքների աղավաղման ու ոչնչացման, որոնց դրսևորումները տեսնում ենք նաև մեր իրականության մեջ, սուրբծննդյան պատարագից հետո իր ուղերձում ասաց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն։

«Մեր Սուրբ եկեղեցին շարունակում է ենթարկվել բռնաճնշումների։ Այս իրավիճակը լուրջ հարված է մեր ազգի ու պետության հեղինակությանը և խորը վերք՝ հասցված համայնքներին ու հավատացյալներին։ Հակառակ անօրինական ու կանոնախախտ գործողությունների՝ մեր սուրբ եկեղեցին իր բարեպաշտ ժողովրդով ամուր է ու անսասան՝ հավատարիմ իր տերունաշնորհ կոչմանն ու առաքելությանը»,-հավելեց նա։

 

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։