«Մեր ձևով» շարժման խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը գրում է․
ՔՊ շտաբի վերածված ՀԷՑ-ից արդեն որերորդ ահազանգն ենք ստանում այն մասին, որ մարդկանց աշխատանքի են ընդունում բացառապես այն պայմանով, որ ՔՊ-ի համար ձայն բերեն, օրինակ Գեղարքունիքի և Շիրակի մարզերում:
«Հայկական Ժամանակ» թերթը ճիշտ կաներ, բանսարկության փոխարեն այս հարցով զբաղվեր և ոչ թե կեղծ լուրեր տարածեր իր տիրոջ բոլոր ընդդիմախոսների հասցեին»։
Հիշեցնենք՝ ավելի վաղ «ՀԺ»-ն գրել էր․ «Լրատվամիջոցների հրապարակումների համաձայն՝ «Մեր ձևով» շարժումը ոչ ուղիղ եղանակով փորձում է ընտրակաշառք բաժանել: Բանն այն է, որ ըստ հրապարակումների՝ առաջարկում են գրանցվել Կարապետյանների հետ կապակցված շինարարական կազմակերպություններում և ստանալ աշխատավարձ առանց որևէ աշխատանք կատարելու։
Նշվում է, որ ընտրվել է այս տարբերակը, քանի որ այսպես հնարավոր է խուսափել քրեական պատասխանատվությունից, բացահայտվելու դեպքում էլ կարդարանան, որ ընդամենը աշխատավարձ են տվել:
Տեղեկությունների իսկությունը ճշտելու համար լրատվամիջոցները հրավիրել են իրավապահների ուշադրությունը։




