Երևանի ավագանու անդամ Գևորգ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Սիրելի’ երևանցիներ,
Ավտոկայանատեղիների համար կարմիր գծերը 12 հազարից 160 հազար դրամ թանկացնելը փոքրամասնության իշխանությունը և նրա կցորդ քույր խմբակը պատճառաբանում էին քաղաքն իբր բեռնաթափելու մտադրությամբ։
«Մայր Հայաստանը» դիմել էր դատարան՝ վիճարկելով կարմիր գծերի ապօրինի թանկացումը։
Առաջին ատյանի դատարանը քաղաքային իշխանության այդ որոշումը ճանաչել էր ոչ իրավաչափ։ ՔՊ-ն ու իր կցորդը դա բողոքարկել էին Վերաքննիչ դատարան, բայց վերջինն էլ այսօր անփոփոխ է թողել Առաջին ատյանի դատարանի որոշումը։
Այսինքն, դատարանը հաստատեց, որ կարմիր գծերի թանկացումն ապօրինի է։
Սպասվող տարեվերջյան ավագանու նիստի ժամանակ ՔՊ-ն ու իր կցորդը նորից կարմիր գծերի թանկացման նախագիծ են բերելու 2026 թվականի համար։
Տեսնենք, թե ովքեր են դեմ գնալու երևանցիներին և դատարանի որոշմանը։




