ՔՊ-ն ու անձամբ Ավինյան Տիգրանը «գերի» են Հանրապետություն կուսակցության ճիրաններում․ Գևորգ Ստեփանյան

Երևանի ավագաու անդամ Գևորգ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Սիրելի՛ Երևանցիներ
Արձանագրենք, որ Երևանի 9% քվե ստացած ՔՊ-ն ու անձամբ Ավինյան Տիգրանը «գերի» են Հանրապետություն կուսակցության ճիրաններում, իսկ քաղաքն ու քաղաքացիները ժամանակավոր «գերության» վերջիններիս մոտ։
Երևանի կառավարումը ձախողած ու թանկացումների հեղինակները՝ ՔՊ-ն ու հանրապետությունը այսուհետ «առևտուր» անելուց բացի, կանցնեն իրար հանդեպ շանտաժի լեզվով շփվելուն։
ՔՊ-ն անզորությունից ու աթոռները կորցնելու վախից՝ տեղի տվեց ու հնազանդ «հարսի» պես երդվեց, աչք փակել բոլոր անօրինությունների վրա։
Ավինյան Տիգրանը՝ որպես փոքրամասնության «քաղաքապետ» այլևս վերջացած է։
Քաղաքի կառավարումը թևակոխեց մի նոր «խոր» ճգնաժամ, որի քաղաքական կյանքի օրերը հաշված են։
Ավինյանի որոշումը՝ ընդունում ենք ի՛ գիտություն…
ՔՊ-ին հանրապետության ճիրաններից, իսկ Երևանը սրանցից ազատելու համար ջանք ու եռանդ չենք խնայելու։
Արտահերթ ընտրություններին չկա՛ ուրիշ տարբերակ

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։