Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի ֆեյսբուքյան գրառումը․
Սիրելի՛ Էջմիածինցիներ, Խոյ ու Ոսկեհատ համյանքի հարգելի՛ բնակիչներ,
Ինչպես տեղյակ եք, Վաղարշապատ խոշորացված համայնքում Նոյեմբերի 16-ին կայանալու են ավագանու արտահերթ ընտրություններ։
Այսօր մեկնարկում է թեկնածուների գրանցումը։
Ու ինչպես սպասվում էր, այստեղ ևս ՔՊ-ն՝ իրեն կցորդ դրածոների հետ, փորձում է մանիպուլացնել, խաբել և գողանալ ընտրողի քվեն։
Լա՛վ իմացեք, ժողովրդին խաբել այլևս հնարավոր չէ: Թույլ չենք տալու, որ, այսպես կոչված, արևմտամետները, իսկ իրականում թուրքամետները և իրենց տեր ՔՊ-ն թպրտան։
«Մայր Հայաստանը» Վաղարշապատի ընտրությունների մասով շուտով հանդես կգա հայտարարությամբ: Մեկ բան հիմա կարող եմ ասել՝ ՔՊ-ի բոլոր կցորդների դեմքը պատռվելու է։ ՔՊ-ի դրածոն չի՛ կարողանալու իրեն հեռու պահել ՔՊ-ից:
Էջմիածնում Երևանի սցենարը չի կրկնվելու։
Վաղարշապատը Երևան-2 չի՛ դառնալու, ու վե՛րջ։