«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պատգամավոր դառնալու 380 հայտ է ստացել: Այս մասին NEWS.am-ին փոխանցեցին ՔՊ-ից։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 30-ից կուսակցության նախընտրական ցուցակը ձևավորելու մասին էր հայտարարել Փաշինյանը։ ՔՊ անդամ չհանդիսացող անձինք պետք է նամակ ուղարկեն թեկնածու լինելու ցանկություն հայտնելու մասին՝ ունենալով ՔՊ վարչության առնվազն մեկ անդամի երաշխավորություն։




