«ՔՊ-ն Գյումրիում վարկանիշի խնդիր չունի», — այսպիսի հայտարարություն արեց ՀՀ Շիրակի նորանշանակ մարզպետ Դավիթ Առուշանյանը դեկտեմբերի 19-ի ճեպազրույցում ՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ ՔՊ-ի նախաձեռնած փրայմերիզում հաղթեց անկուսակցականը։
«Էնպես չի, որ բոլոր իշխանությունների ժամանակ քաղաքացիները սիրել-ընդունել են իշխող ուժին, բնականաբար, կան դժգոհություններ նաև Գյումրիում մեր կուսակցությունից, բայց այն մարդիկ, որոնք գոհ են, շատ ավելի շատ են»,- ասաց Առուշանյանը։