ՔՊ-ն չի հանգստացել, ՔՊ-ն չի մարսել Գյումրիում տեղի ունեցածը․ Մարտուն Գրիգորյան

«Մեր խմբակցության անդամ Կարեն Բադալյանը դիմում էր գրել՝ մանդատը վայր դնելու համար։ Ես խոսել եմ, բացատրել եմ, համոզել եմ, որ մանդատը վայր դնելն այս պահի դրությամբ ճիշտ չէ։ Ներկայացրել է անձնական պատճառներ, համոզել է, որ այդ քայլը պարտադիր պետք է արած լինի»,- ճեպազրուցի ժամանակ ասել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանը՝ անդրադառնալով Գյումրու ավագանու «Մեր քաղաքը» խմբակցության անդամ Կարեն Բադալյանի շուրջ ստեղծված իրավիճակին:

«Կոնկրետ չենք կարող ասել, թե ինչն է պատճառը, որ նա սկզբում հեռանալու դիմում է գրել, հետո փոշմանել է ու ցանկացել հետ վերցնել մանդատը ու դուրս գալ «Մեր քաղաքից», կարող ենք ուղղակի հետևություններ անել։ Իմ գնահատմամբ ՔՊ-ն չի հանդարտվել, չի մարսում Գյումրիում եղածը և այս ամեն ինչը դրա հետևանքն է»,- ասել է Մարտուն Գրիգորյանը։

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։