«ՔՊ-ի ու Տիգրան Ավինյանի նյարդերը չեն դիմանում»․ Գևորգ Ստեփանյան

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՔՊ-ի ու Ավինյանի նյարդերը չեն դիմանում։ Փոքրիկ խմբակն անցել է նոր գործելաոճի, որի դեմ ստի կայսրերը իբր «պայքարում» էին մինչ 2018թ-ի բեմադրված տրագիկոմեդիկ իշխանափոխությունը։
Քաղաքի կառավարումը ձախողած ու կոռուպցիայի մեջ թաթախված ՔՊ-ականները ծանր են տանում բացահայտումներն ու քննադատությունները։
Ասֆալտապատումից մինչև շինթույլտվություններ ու թանկացումների մասին խոսելիս պետք է պատրաստ լինել հարձակումների։
Ժողովրդական «բաստիոնում» քաղաքական հայացքների համար, այսուհետ պետք է դիմակայել ֆիզիկական սպառնալիքների դեմ, իսկ եթե դեմ դիմաց «դուխները» չի հերիքում, ուրեմն կայրեն ընտանիքի մեքենան։
Ի դեպ անցել է 4 ամիս ու թյուրըմբռվածների ու թափթփուկների ճղճիմ քայլը ոչ մի արձագանքի չի արժանացել։
Ծածկադմփոց անել ու մոռացության տալ չեմ թողնելու, բոլորն անխտիր պատասխան են տալու։
Կարմիր գծեր հատել ու ոտնձգություն ընտանիքի դեմ, չի ներվելու երբե՛ք։
Այսուհետ ձեր լեզվով ու ոճով ձեր հանդեպ բոլոր քայլերը արդարացված են»։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։