Երևանի ավագանու անդամ Գևորգ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Սիրելի՛ հայրենակիցներ
Երևան քաղաքի տրանսպորտի «բարեփոխման», կանգառների ավելացման ու բարեկարգման համար բյուջեից մսխել են 2 մլրդ 98 մլն դրամ։
Ձեր հազարավոր բողոքներին առ այն, որ չկահավորված ու խայտառակ վիճակում գտնվող կանգառներում ժամերով սպասում եք տրանսպորտի, պատասխանեմ՝
Երևան քաղաքում 800 շարժակազմ ունեցող տրասպորտի շուրջ 200 միավորը գտնվում է անսարք վիճակում, որոնք չեն վերանորոգվում սպասարկման կենտրոններին մի քանի 100 միլիոն դրամ պարտք կուտակելու հետևանքով։
Տարբեր ոլորտներ ձախողած ու քաղաքի կառավարումը տապալածները, ձեր նյարդերի հաշվին օրեցօր ավելացնում ու դիզում են սեփական ունեցվածքը։
ՔՊ-ի միակ կարգախոսը՝ ասե՛ք չասե՛ք, մենք ձեզ թալանելու ու հարստանալու միակ գործընկերն ենք!!!