«Գյումրիում մենք ականատես եղանք հետընտրական կեղծիքի, տվյալ դեպքում կեղծիքի նորույթն այն էր, որ ոչ արտահերթ ընտրություններ նշանակվեցին, ոչ էլ ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց, հայտարարվում է, որ այսպես կոչված «փրայմերիզով» շուտով կընտրվի պաշտոնակատար»։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ, քաղաքագետ Անդրանիկ Թևանյանը։
Թևանյանի բնորոշմամբ, Գյումրիում տեղի ունեցավ «ուսապարկերի կոտորած՝ շատ զավեշտալի իրադարձություն», համաձայն որի՝ ՔՊ կուսակցության նախնական ընտրությանը մասնակցում էր ոչ կուսակցական անձ, որովհետև նա «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչն էր և հաղթեց ՔՊ-ի փրայմերիզում։
«Սա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը փաստացի ընդունում է, որ ՔՊ-ն զրոյական վարկանիշ ունի՝ խայտառակ, հակավարկանիշ ունի՝ բարձր»,- եզրափակեց Թևանյանը։