ՔՊ–ի նախընտրական ցուցակները նույնպես որոշվելու են քվեարկության միջոցով. Վաղարշակ Հակոբյան

Նախնական տեղեկություններով, «Քաղաքացիական պայմանագրի» 2026 թվականի նախընտրական ցուցակները նույնպես որոշվելու են քվեարկության միջոցով։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 23-ին, ՔՊ–ի վարչության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը։

Լրագրողների հարցին՝ հիասթափված չէ՞, որ վարչության նոր կազմում չի ընդգրկվել, Վաղարշակ Հակոբյանը պատասախնեց.

«Իհարկե ոչ։ Շնորհավորում եմ գործընկերներիս, ովքեր ընտրվել են։ Ուզում եմ նշել, որ բացարձակ լավ կազմակերպված ըտնտրություն էր։ Տարբեր հաշվարկների ընթացքում որևէ փոփոխություն չի եղել, ձայների արձանագրումը ճիշտ է եղել։ Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ նման ֆանտաստիկ, արդար ընտրություններ են տեղի ունեցել»։

Լրագրողների հարցին, թե ինչու ինքը վարչության անդամ չի ընտրվել, Հակոբյանը պատասխանեց.

«Քաղաքացիական պայմանագրի պատվիրակներն այդպես են որոշել։ Շնորհակալ եմ այն հարյուրավոր պատվիրակներին, ովքեր ինձ ձայն են տվել»։

 

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։