ՏԵՍԱՆՅՈւԹ․ ՔՊ-ի ցայտնոտի պատճառը սոցհարցումներ են, բայց սխալ հաշվարկ են արել. Գոհար Մելոյան

Ընտրական գործընթացում պետք է երաշխավորվի դրան մասնակցող բոլոր քաղաքական ուժերի հավասարությունը, Ազգային ժողովի շենքի դիմաց կազմակերպված հրատապ ասուլիսի ընթացքում հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Գոհար Մելոյանը։

«Ընդամենը մեկ օր առաջ՝ երեկ երեկոյան տեղադրել են նախագիծը։ Մի քանի տեխնիկական փոփոխություններ են անում, որոնցից առանցքայինն այն է, որ թույլ չեն տալիս դաշինքների՝ կոնկրետ անվանում կիրառելը։ Այս կարգավորումը բացահայտ կերպով մեր քաղաքական ուժին է ուղղված, որովհետև մարտի 31-ին մենք հրապարակային կերպով կնքեցինք դաշինք, որն ունի «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» անվանումը։ Այսինքն իրենք փորձում են արգելել Սամվել Կարապետյանի անվան կիրառումը դաշինքի անվանման մեջ», — ասաց Մելոյանը։

Նա նշեց, որ դաշինքը ոչ միայն ստորագրված է եռակողմ կուսակցությունների կողմից, այլև ԿԸՀ դիմում է մուտքագրվել, որպեսզի էլեկտրոնային հաշիվ բացվի և կարողանան գործողություններ կատարել, օգտահաշիվ ստանալ պաշտոնական կայքէջից։

Մելոյանն ասաց նաև, որ «այսօրվա իշխանությունն իր աթոռը պահելու համար այնպիսի վախեր ունի, որ նման կտրուկ միջոցառումներ են ձեռնարկվում»։

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Արուսյակ Ջուլհակյանն ու Ալխաս Ղազարյանը շրջանառության մեջ են դրել օրենքի նախագիծ, որով փոփոխություններ են առաջարկում Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում։

Պատգամավորներն առաջարկում են սահմանել, որ կուսակցությունների դաշինքի անվանումը չի կարող պարունակել անձնանուն, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների անուններ կամ դրանց շփոթելու աստիճան նման անվանումներ կամ դրանց հոլովաձևեր։

 

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։